Արցախի ՆԳՆ տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել է, որ շաբաթավերջին Արցախում ռուսաստանցի խաղաղապահների տեղափոխող ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Երկու խաղաղապահ վիրավորվել է:
Հունան Թադևոսյանը նշել է, որ դեպքի պատճառով երկու օր է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում զինված զինծառայողների աճյունների որոնման ու տարհանման աշխատանքներ չեն իրականացվում: Թերեւս դրանք կվերսկսվեն վաղը։