Wildberries առցանց հարթակն ավարտին է հասցրել տեխնիկական աշխատանքները՝ վերացնելու Հայաստանում գնորդների համար ապրանքների արժեքի ոչ ճշգրիտ ցուցադրմանը վերաբերող սխալը ե՛ւ պաշտոնական կայքում, ե՛ւ Android եւ iOS բջջային հավելվածներում: Հարթակի կանոններով՝ պատվերների ձեւակերպումը բացառապես կատարվելու է՝ հաշվի առնելով տարածաշրջանը եւ տվյալ վայրի համար ամրագրված գները։
Ընկերությունը տեղեկացրել է նաեւ, որ հաջակցություն երկրում ձեռներեցության զարգացման՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ եւ Ռուս-հայկական գործարար խորհրդի հովանու ներքո մշակվել է առցանց եւ անցանց միջոցառումների ցանկ տեղական բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում են զարգանալ առցանց առեւտրի ոլորտում։