Բելգիան, Նիդերլանդները եւ Գերմանիան մտահոգություն են հայտնել Ֆրանսիայի ռադիոհաճախականությունների ազգային գործակալության (ANFR) հաղորդումների առնչությամբ եւ հայտարարել, որ կստուգեն դրա՝ մարդու առողջությանը սպառնացող հնարավոր ռիսկերը:
Ըստ BBC-ի՝ Ֆրանսիայի ռադիոհաճախականությունների ազգային գործակալությունը iPhone 12-ի փորձարկումների ժամանակ հայտնաբերել է, որ այն էլեկտրամագնիսական ճառագայթման վնասակար աղբյուր է։ Ֆրանսիան Apple-ին հանձնարարել է դադարեցնել iPhone 12-ի վաճառքը: Գործակալությունը Apple-ին հանձնարարել է շտկել խնդիրը․ եթե ծրագրային թարմացման միջոցով դա չհաջողվի, ընկերությունից կպահանջեն հետ կանչել երկրում վաճառված բոլոր iPhone 12 հեռախոսները:
Եվրահանձնաժողովն իր հերթին հայտարարել է, որ կսպասի ԵՄ այլ երկրների արձագանքներին նախքան որեւէ գործողություն ձեռնարկելը: iPhone 12-ն առաջին անգամ թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերին եւ դեռ վաճառվում է ամբողջ աշխարհում։