Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ մառախուղ։ Քամին արեւմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են նաեւ, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երեւան քաղաքում սեպտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում սեպտեմբերի 15–ի գիշերը եղել է 12-14 աստիճան, ցերեկային ժամերին 24-26 աստիճան տաքություն։