Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ 2023-ի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 17,1%-ով (263,2 լարիով) եւ կազմել է 1804,5 լարի։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հաշվետվության համաձայն՝ համեմատաբար բարձր աշխատավարձեր են գրանցվել տեղեկատվության եւ կապի՝ 3799,8 լարի (աճը՝ 22,2%), ֆինանսական եւ ապահովագրական գործունեության՝ 3181,4 լարի (աճը՝ 19,1%), շինարարության՝ 2590,3 լարի (աճը՝ 18,9%), գիտատեխնիկական գործունեության՝ 2 525,0 լարի (աճը 25,1%) ոլորտներում։
Վրաստանում 2023-ի երկրորդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը եղել է 1437.1, իսկ տղամարդկանցը՝ 2161.6 լարի։ Կանանց աշխատավարձի տարեկան աճը եղել է 15,8% (196,5 լարի), իսկ տղամարդկանցը՝18,2% (333,2 լարի)։