Սեպտեմբերի 22-ին աշխարհահռչակ «Դիոտիմա» քառյակն առաջին անգամ Հայաստանում հանդես կգա համերգով եւ վարպետության դասերով: Քառյակի երկացանկում հիմնականում 20-րդ դարի եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ են։ Երաժշտական քննադատները նշում են, որ անգամ դասական հանրածանոթ գործերն այս լարային քառյակի կատարմամբ հնչում եւ ընկալվում են նորովի։
«Դիոտիմա» քառյակի անդամներ Յուն-Պեն Չժաոն (առաջին ջութակ), Լեո Մարիլյեն (երկրորդ ջութակ), Ֆրանկ Շեւալյեն (ալտ) եւ Պյեռ Մոռլեն (թավջութակ) Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների մասնակցությամբ վարպետության դասեր կանցկացնեն։ Սեպտեմբերի 23-ին՝ 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Դիոտիմա» քառյակի համերգը. ծրագրում՝ Դյորդ Լիգետի, Լեոշ Յանաչեկ, Լյուդվիգ վան Բեթհովեն։
Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։