Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Թուրքիայի մեջլիսը դատապարտել է Բայդենին՝ օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ուղերձի համար:
CNN-ի թուրքական ծառայությունը նշել է, որ թուրք խորհրդարանականները ամերիկյան առաջնորդին կոչ են արել շտկելու թուրք ազգին խոր վերք հասցրած սխալը, որն անխուսափելիորեն վնասում է երկկողմ հարաբերություններին:
«Մենք հերքում ենք այդ անհիմն հայտարարությունը, մեզ համար դա ոչ մի իրավական ուժ չունի»,- ասված է մեջլիսի բանաձեւում: