Այսօր լռության օր է, քարոզչությունն արգելված է, բայց «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի խոսքը, կարծում ենք, կարելի է մեկնաբանել, քանի որ նրանք ոչ մի կերպ չեն տեղավորվում հաղթելու շանս ունեցողների քառյակում։
Ուրիշ բան, որ գրվածը՝ հասկանալի պատճառներով, կարող է ընկալվել հակաքարոզչություն գործող իշխանության դեմ։
Բայց մենք չենք ասելու՝ ընտրեք կամ մի ընտրեք, այլ պարզ հարց ենք տալու. «Ի՞նչ իմաստ ունի, ահագին ռեսուրս վատնելով՝ ընտրություններ կազմակերպել եւ հայտարարել, թե ուժերից որոշները իշխանափոխության ռուսական ծրագիր են իրականացնում»։
Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը չի բացահայտել ուղղորդման, ֆինանսավորման, դրդման կոնկրետ դեպքեր եւ գործեր չի հարուցել, նման ենթադրություններն ուղղակի զրպարտանք են։
Նաեւ, եթե չի բացահայտվել ու գործ չի հարուցվել, ի՞նչ գիտի հարգարժան պարոն Զեյնալյանը, որ հե՛նց ռուսական է այս իշխանափոխությունը։