Իրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել Հայաստանը Իրանին կապող իր պատմական ճանապարհն այս տարածաշրջանում։ Լրագրողների հետ հանդիպմանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլահիանը, անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդրին, հայտարարել է. «Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա Իրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել իր պատմական երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանին»,– ընդգծել է Իրանի արտգործնախարարը:
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Թեհրանն ուշիուշով հետեւում է Կովկասում տիրող իրավիճակին եւ զրույցներ է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ խաղաղության եւ անվտանգության ապահովման համար: