Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով Կարմիր խաչը հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Նշվում է, որ Ակնա-Ստեփանակերտ երթուղով անցել է Կարմիր խաչի 1 բեռնատար եւ 2 մարդատար մեքենա, դրանք դիմավորել է Ստեփանակերտում Կարմիր խաչի գրասենյակի աշխատակիցը։ Ադրբեջանական կողմի ներկայացուցչի պնդմամբ՝ բեռները ներառում են ալյուր եւ դեղորայք։
Դրա մասին X-ի իր գրառման մեջ հայտնել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը՝ շեշտելով, որ սեպտեմբերի 18-ին՝ 07։00-ի սահմաններում, ապահովվել է ԿԽ բեռնատարների համաժամանակյա անցումը Աղդամ-Ստեփանակերտ եւ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով։