Փոխհատուցվող հիվանդությունների ցանկը թարմացվել է: Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականից եւս վեց հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը շահառուներին կտրամադրվեն արտոնյալ պայմաններով՝ դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ:
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է նոր հիվանդությունների ցանկը.
- պատանեկան իդիոպաթիկ արթրիտ,
- առաջնային իմունոդեֆիցիտ,
- կավասակի հիվանդություն,
- նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն — սուր պոլիռադիկուլիտ,
- անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ,
- ցրված սկլերոզ:
Սահմանված արտոնությունից կօգտվի շուրջ 486 շահառու, մեծ մասը՝ երեխաներ: Ծրագրի նպատակն է կանխարգելել հիվանդությունների զարգացումը, նվազեցնել հաշմանդամության եւ մահացության ցուցանիշները: