Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամ կառավարությանը կոչ է արել որպես օգնություն 100 միլիոն դոլար հատկացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հարձակումներից տուժած Արցախին եւ Հայաստանին:
Կոնգրեսականները կոչ են արել նաեւ սառեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին հատկացվող օգնությունը, մինչեւ կհաստատվի, որ վերջինս դադարեցրել է Հայաստանի եւ Արցախի դեմ ոտնձգությունները:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը նշել է, որ ենթադրվող ֆինանսական աջակցությունը կնպաստի ՀՀ-ի եւ Արցախի ժողովրդի անվտանգության մակարդակի բարձրացմանը, կամրապնդի ժողովրդավարությունն ու կապահովի կայուն տնտեսական զարգացումը: