Ռուսաստանը սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ աննախադեպ քանակությամբ օդուժ է կիրառել։ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը, անդրադառնալով ռուսական ավիացիոն ուժերի բարձր ակտիվությանը, համոզմունք է հայտնել, որ Ուկրաինային մատակարարվելիք ամերիկյան F-16 կործանիչները մարտավարական եւ տեխնիկական բնութագրերով չեն զիջի ռուսական ինքնաթիռներին եւ արժանի հակահարված կհասցնեն նրան։
Յուրի Իգնատը նաեւ պարզաբանել է, որ հակառակորդը գրոհի ժամանակ կիրառել է իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր, եւ ուկրաինական ՀՕՊ-ին դրանք չի հաջողվել խոցել, քանի որ գրոհը կազմակերպվել է միաժամանակ մի քանի ուղղություններով։ Նա հավելել է, որ հրթիռներ են ոչնչացրել Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի եւ Խմելնիցկի շրջաններում։
Սեպտեմբերի 18-ի գիշերը ուկրաինական ՀՕՊ-ը խոցել է 18 ԱԹՍ եւ 17 հրթիռ։