Բերձորի (Լաչին) միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական եւ հիգիենայի պարագաներ։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ նշված բեռները փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին եւ կօգտագործվեն ըստ կարիքների: «Մի քանի օր հետո, կրկին նույն ուղղություններով, ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով»,– հայտնել են տեղեկատվական շտաբից:
Բեռները տեղափոխվում են ըստ Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի եւ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության։