Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետում սեպտեմբերի 18-24-ը դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթեւեկելի գոտիներում ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն։ Դրա մասին հայտնել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն եւ «Ռոսգրանստրոյի» տնօրենությունը։
Ռուսաստան տանող ճանապարհին դարձափոխային երթեւեկություն կկազմակերպվի։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, որը, ըստ մասնագետների, կհանգեցնի բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ Անցակետում կատարվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, կահավորման, ճանապարհների երեսպատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։
«Ռոսգրանստրոյը» քաղաքացիներին հորդորել է Վերին Լարսով ուղեւորութjան մեկնելուց առաջ ծրագրել ժամանակը: