ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի գլխավոր վհաժողովի առաջիկա նստաշրջանի իր ելույթում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմի ընդլայնման վերաբերյալ առաջարկ կներկայացնի։ ՄԱԿ-ի ԱԽ-ի բարեփոխման օգտին բազմիցս հանդես են եկել Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Ռուսաստանն ու Թուրքիան:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հավելել է, որ Միացյալ Նահանգները մասնավորապես ձգտում է մեծացնելու Անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվը, եւ գործող հինգ երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային եւ Չինաստանին, ավելացնել եւս վեց պետություն, ներառյալ Լատինական Ամերիկայից եւ Աֆրիկայից: Ընդ որում՝ նոր պետությունները, ի տարբերություն մշտական անդամ հինգ երկրների, վետոյի իրավունք չեն ունենա։ Ըստ Քիրբիի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դառնա ավելի ընդգրկուն եւ համապարփակ։