Սեպտեմբերի 22-24-ը Երեւանում կանցկացվի «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով մանկապատանեկան փառատոնը 6-18 տարեկանների եւ նրանց ծնողների համար։
Նախագիծն իրականացնում է գերմանական High Art Bureau ընկերությունը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Փառատոնն անցկացվել է Գերմանիայի Մյունխեն եւ Ցայտց քաղաքներում։
Երեւանում այն կմեկնարկի սեպտեմբերի 22-ին՝ 17:00-ին, Գյոթե կենտրոնում: Կցուցադրվեն տեսանյութեր եւ ռեպորտաժներ Մյունխենի եւ Ցայտցի առաջին երկու փառատոներից, ինչպես նաեւ կկայանան «IN C — Tbilisi» ֆիլմի ցուցադրությունը եւ քննարկումը։ Ելույթ կունենա ներառական «Փարոս» երգչախումբը։
Սեպտեմբերի 23-ին եւ 24-ին ինտերակտիվ միջոցառումներ կանցկացվեն Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող թիվ 17 դպրոցում։ Մասնավորապես, սպասվում են հայ երգի երեկո, պարեր, տեգախաղ, կրկեսային պարապմունք, սայլակով բասկետբոլ, ժեստերի լեզվի սեմինարներ, առաջին բուժօգնության դասընթաց եւ այլն։
Փառատոնի նպատակն է ցույց տալ տարբեր մշակույթների եւ երկրների երեխաների եւ մեծահասակների միջեւ հաղորդակցության հնարավորությունը՝ առանց միմյանց լեզուների իմացության:
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։