ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա: «Մյուս բոլոր հանդիպումների մասին կտեղեկացնենք»,– նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 18-24-ը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանին։ Նախատեսված են մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի պաշտոնյաների եւ տարբեր երկրների գործընկերների հետ: