Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը media.am-ում անդրադարձել է մեսենջերներում նախատեսվող փոփոխություններին։
Վերջին շաբաթների ընթացքում հիմնական մեսենջերներում կատարվում են լուրջ թարմացումներ, եւ շատ գործընթացներ կփոփոխվեն։
Ֆեյսբուքի մեսենջերում բոլոր օգտատերերի համար օգոստոսից սկսվել է ավելի բարձր մակարդակի գաղտնագրման թարմացումը։ Այն դեռ բոլորին հասանելի չէ, բայց շուտով բոլոր օգտատերերի մոտ կակտիվանա End-to-end (E2E) գաղտնագրումը, որն ավելի բարդ է «կոտրել» եւ գաղտնալսել մարդկանց։ Ֆեյսբուքի աշխատակիցները եւս չեն կարողանա տեսնել ձեր գրառումները։
Տելեգրամը՝ որպես առանձին աշխատող բոտ, կսկսի ինտեգրել կրիպտոարժույթի դրամապանակը։ Մինչեւ վերջերս նման դրամապանակ կարող էր ինտեգրել օգտատերը՝ միանալով Wallet բոտին։ Մոտակա օրերին դրամապանակը կներառվի կարգավորումներում որպես գործիք եւ կակտիվանա բոլոր օգտատերերի համար։ Եվ հնարավոր կլինի հենց Տելեգրամում իրար կրիպտոգումարներ ուղարկել։ Այս փոփոխությունը էականորեն կնպաստի կրիպտոարժույթի կիրառման հանրայնացմանը։
Վոթսափում միացնելու են ալիքներ։ Այս երեւույթը վաղուց գործում էր Վայբերում, սակայն լայն տարածում չունեցավ։ Այն ակտիվ ներկայացված է նաեւ Տելեգրամում։ Հայաստանում Վոթսափն այս գործիքը դեռ չի ակտիվացրել, սակայն մոտակա շաբաթների ընթացքում կդառնա հասանելի։
Ի դեպ, Տելեգրամն ունի մոտ 800 միլիոն օգտատեր, իսկ Վոթսափի լսարանը շուտով կհատի երեք միլիարդը։
Ավելին կարդացե՛ք սկզբնաղբյուրում։