Սեպտեմբերի 19-ին Հայաստանի ամբողջ տարածքում անձրեւ չի գա։
Սեպտեմբերի 20-ի եւ 23-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ մառախուղ։ 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ին նվազել է 2-3, Սյունիքում եւ Լեռնային Ղարաբաղում՝ 7-8 աստիճանով, սեպտեմբերի 19-ից աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երեւանում սեպտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 25-27, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։