Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Լաչինի եւ Աղդամի անցակետերով Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռներով ավտոշարասյուների առաքումը։
«Սա պետք է դառնա առաջին քայլը միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը համապատասխան անվերապահ եւ անարգել մարդասիրական հասանելիության ճանապարհին»,- X-ի իր գրառման մեջ նշել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան:
Ավելի վաղ շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռի առաքումը ողջունել էին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչությունները: