Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը, ըստ որի՝ Արցախի ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին՝ 20։28-20։34-ն, իբր ճնշել են Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է. հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն Արցախի օդային սահմանները հատելու, այլեւ անգամ դրանց մոտենալու կարիք»,– ասված է Արցախի ՊԲ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետից եւ նախապատրաստելու տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։