Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից հայտնել են, որ մշտական կենտրոնակայանը հաստատվել է Եղեգնաձորում։
«Ըստ գործառնական ծրագրի՝ ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը Եղեգնաձորում է, գործող բազաներ է ստեղծել Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև՝ կապի և աջակցության գրասենյակ Երևանում»,- նշված է ԵՄ Հայաստանի դիտորդական առաքելության X-ի (թվիթերյան) գրառման մեջ։