Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը հայտնել է, որ Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կրկին առաջ են եկել ապրիլի 26-ին առաջացած դիրքերը, որտեղից նրանք հետ էին ուղարկվել։
«Ադրբեջանցիները կրկին առաջ են եկել մինչեւ այն դիրքեր, որտեղից ապրիլի 27-ին հեռացել էին: Մեր կառավարությունն ու խաղաղապահները միջոցառումներ են ձեռնարկում»,- նշել է համայնքապետը:
Ըստ «Արմենպրես»-ի՝ Նոր Ղազանչիի ուղղությամբ ադրբեջանցիների՝ կրկին առաջանալու տեղեկությունը հաստատել է նաեւ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը: