Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր։
«Խնդրում եւ հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի եւ լուսանկարների հրապարակումից` հետեւելով միայն պաշտոնական լրահոսին»,-նշված է հաղորդագրությունում։