Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում չեն կարող զենք օգտագործել, քանի դեռ իրենց համար վտանգ չկա: Դրա մասին հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։
«Քանի դեռ խաղաղապահներին ոչինչ չի սպառնում, նրանք իրավունք չունեն զենք օգտագործելու», — շեշտել է Կարտապոլովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը ռազմական գործողությունների մանդատ ունեն: