Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Դրա մասին հայտնել է Արցախի ՊՆ-ն։ «Ադրբեջանական ԶՈՒ-ն կիրառում է հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ 17:30-ի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։
Եղցահող համայնքը ամբողջությամբ շրջապատված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից. ԼՂ ՄԻՊ
Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, դարձել է ադրբեջանական կողմի ուղիղ թիրախը, բնակիչներին հնարավոր չէ տարհանել:
«Ադրբեջանական ԶՈՒ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են Ադրբեջանի ԶՈւ կողմից»,- նշել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Զոհերի եւ վիրավորների թիվը աճում է
Ալիեւի ցեղասպան ուժերն ավելի քան 20 րոպե առաջ ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում եւ Ասկերանի շրջանի գյուղերին։ Այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, Արցախի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյյանը։
Գնդակոծություններն ու մարտերը շարունակվում են, զոհերի եւ վիրավորների թիվը խաղաղ բնակիչների եւ զինվորականների շրջանում աճում է»,- հայտնել է Բեգլարյանը։