Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Անկարան աջակցում է Բաքվի «ռազմական գործողությանը» Ղարաբաղում։
ՄԱԿ-ի ԳԱ-ում ունեցած ելույթում նա հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղության, հանգստության եւ համագործակցության հաստատման ճանապարհին մեր առջեւ պատմական հնարավորություն է առկա։ «Այս հնարավորությունը գնահատելու համար Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների եւ լիարժեք կարգավորման նպատակով մի գործընթաց ենք սկսել։ Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում»,- շեշտել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Բաքուն ու Անկարան սպասում են, որ Հայաստանը կատարի իր խոստումները, մանավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացմամբ։ «Ինչպես արդեն բոլորն են ընդունում, Ղարաբաղն ադրբեջանական հող է։ Դրանից դուրս որեւէ կարգավիճակի պարտադրումը երբեք չի ընդունվելու»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։