Իրանի Իսլամական Հարապետությունը կոչ է անում կողմերին հավատարիմ մնալ եռակողմ հայտարարության դրույթներին եւ խնդիրները կարգավորել երկխոսության միջոցով։
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը հակամարտության առնչությամբ։ «Իրանը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս եւ համոզված է, որ այդ շրջանի խնդիրները, այդ թվում` բնակիչների անվտանգության ու իրավունքների հարցերը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով»,– ասել է Քանանին։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վերահաստատել է, որ տարածաշրջանի երկրները կարող են նպաստել հակասությունների կարգավորմանը, եւ այդ ուղղությամբ Իրանը պատրաստ է 3+3 ձեւաչափով նիստ անցկացնել։