Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի շատ բնակիչներ սառը ջերմաստիճանի պայմաններում մնացել են առանց լույսի, ուտելիքի եւ ջեռուցման։
«Արցախի ամբողջ բնակչությունը շարունակում է մնալ ապաստարաններում առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի եւ ջեռուցման՝ սառը ջերմաստիճանի պայմաններում։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածները եւ քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով ռազմական ավիացիա, հրետանի եւ անօդաչու թռչող սարքեր»,- X սոցիալական ցանցում hայտնել է Արցախի օմբուդսմենը։