Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: ՊԲ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։
ԼՂ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։