Կառավարության շենքի մոտ բախումների հետեւանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը՝ ոստիկան, 18-ը՝ քաղաքացիական անձինք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Նրանցից 17-ը ստացել են անհրաժեշտ բուժօգնություն եւ դուրս են գրվել։ 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթեւ վնասվածքներին համարժեք բուժում։ Իսկ 1-ը վիրահատվել է»,- ասված է հայտարարությունում։