«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որով կոչ է անում վերջնականապես խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Ալիք Մեդիան» տեղադրում է գրառումը՝ առանց մեկնաբանությունների։
«Ռուսաստանին տվեցինք գազի մոնոպոլիա, երկրի տնտեսության կարեւոր հանգույցները, ատոմակայանը, երկաթուղին, մտանք ՀԱՊԿ ու ԵԱՏՄ միմիայն մի բանի համար, որ ապահովվի մեր անվտանգությունը։
Այլեւս ակնհայտ է, որ Ռուսաստանը անցել է թշնամու կողմը ու, դա էլ դեռ քիչ է, փորձում է Հայաստանում հեղաշրջում անել։
Պետք է անհապաղ ազգայնացնել Գազպրոմ Արմենիան, պետականացնել Երկաթուղու ու Ատոմակայանի կառավարումը, վռնդել ՌԴ 102-րդ ռազմակայանն ու ՌԴ սահմանապահ զորքերին, փակել ՌԴ հեռուստաալիքների հեռարձակումը։ Այլեւս համարյա չկա նոր վատություն, որ Ռուսաստանը մեզ կարա անի այս ամենի դիմաց»։