Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ծանուցել է Արդարադատության միջազգային դատարանին սեպտեմբերի 19-ին եւ սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։