Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է 120 հազար խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 30 հազար երեխա։ Մխիթարյանը նշել է, որ Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից եւ հումանիտար օգնության մերժումից հետո։
«Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է։ Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհին եւ լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել եւ օգնել տարածելու խաղաղության վերականգնման ձայնը։ Երեխաները թիրախ ՉԵՆ, եւ 2 երեխա արդեն սպանվել է, 13-ը վիրավորվել են»։