Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացնում է ագրեսիայի պատճառով 100 զոհի մասին: Այդ մասին նա ասել է Reuters-ին:
«Նրանք, ըստ էության, մեզ ասում են, որ մենք պետք է հեռանանք կամ ընդունենք, որ սա Ադրբեջանի մաս է: Ըստ էության, սա տիպիկ էթնիկ զտումների գործողություն է եւ պատերազմ, որում այժմ շատ խաղաղ բնակիչներ են զոհվում»,- լրագրողին ասել է Վարդանյանը: