Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնելու ամբողջ պատասխանատվությունը եւ բանակցելու Ադրբեջանի հետ: Այս մասին տեղեկացնում է արցախցի նախկին պաշտոնյա Հայկ Խանումյանը:
«Շահրամանյանը խոստացել է նախագահական գալուն պես հանդիպել Բաբայանի հետ եւ քննարկել առաջարկը։ Սակայն, հավանաբար Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի ճնշմամբ, նա չգնաց այս քայլին` ասելով, որ իրենք ռուսների միջոցով խոսում են Բաքվի հետ` հրադադարի հասնելու համար։
Նույն առաջարկը փոխանցվել է նաեւ Արայիկ Հարությունյանի միջոցով, սակայն ապարդյուն։ Ակնհայտ է, որ նախագահների այս ծաղկաբույլը ամբողջովին հանձնում է Արցախը»,- գրել է Խանումյանը։