Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանությունների տարածած հայտարարությանը «ՀՀ-ն որեւէ կերպ չի մասնակցել եւ քննարկումների կողմ չի եղել»:
Փաշինյանի առաջին նկատառումն այն է, որ տեքստում հիշատակվում են ՀՀ զինված ուժերը, եւ խոսվում է ԼՂ-ից ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին:
«Այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021-ի օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի, բայց ամեն դեպքում մենք այս հայտարարությունը եւ ԼՂ իշխանությունների կողմից նրա ընդունումը ընդունում ենք ի գիտություն»: