Իրանի իշխանությունները չեղյալ են հայտարարել դեպի Ադրբեջան եւ Հայաստան, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ բոլոր չվերթերը: Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Բախշը հաստատել է լուրը:
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝տարածաշրջանում հատուկ իրավիճակին առնչվող եւ ՆՈՏԱ-ներին համապատասխան (ծանուցումներ թռիչքային անձնակազմին) Իրանի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր չվերթերը սեպտեմբերի 20-ից կչեղարկվեն մինչեւ հետագա ծանուցումը։
Ավելի վաղ դեպի Երեւան նախատեսված չվերթերը չեղարկել են եվրոպական մի շարք ավիաընկերություններ: