«Մենք գոհ ենք Ադրբեջանի ձեռքբերումներից բոլոր ոլորտներում, հատկապես տարածքային ամբողջականության եւ արդարության վերականգնման հարցում։ Մենք սատարում ենք Ադրբեջանին իր արդար պայքարում եւ ողջունում ենք Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի վճռականությունը՝ վերականգնելու եւ պաշտպանելու տարածքային ամբողջականությունը՝ չնայած բոլոր դժվարություններին»,- ասել է Ուզբեկստանի Օլիյ Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի առաջին տեղակալ Սադիկ Սաֆոեւը։
Նա համոզված է, որ «Ադրբեջանը շուտով Ղարաբաղը կվերածի աշխարհի դրախտներից մեկը, իսկ Շուշան կբացի իր գիրկը եւ կընդունի հյուրերին ամբողջ աշխարհից, որպեսզի նրանք վայելեն նրա գեղեցկությունը»։