Բաքուն հայտարարել է, որ մինչեւ հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումը Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է հայկական ավելի քան 90 մարտական դիրքերի, ինչպես նաեւ մի շարք ռազմավարական դիրքերի հանդեպ վերահսկողություն սահմանել։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը հայտարարել է, որ վերջին 24 ժամերին «ադրբեջանական ուժերին հաջողվել է որպես ռազմավար վերցնել յոթ ռազմական տրանսպորտային միջոց, չորս ականանետ, հետեւակի երկու մարտական մեքենա եւ մեծաքանակ զենք»։
Անկախ աղբյուրներն այս տեղեկությունը դեռ չեն հաստատում: