ՌԴ Պետական Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ ի հեճուկս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության՝ Հայաստանին Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս թողնելու հարցը դեռ դրված չէ։
Միաժամանակ Սլուցկին նշել է, որ դեռ վաղ է չեղարկել համագործակցությունը Հայաստանի հետ, քանի որ Փաշինյանը Հայաստանը չէ։