Ղազախստանը ողջունել է Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու ադրբեջանական կողմի նախաձեռնությունը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պաշտոնական Աստանան հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակը շուտափույթ կհանգուցալուծվի խաղաղ երկխոսության միջոցով՝ Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
«Վստահ ենք, որ Հարավային Կովկասում խաղաղության մթնոլորտի եւ փոխշահավետ համագործակցության հաստատումը, բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը համապատասխանում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,- ասել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Ալիմ Բայելը։