ՀՀ փաստաբանների պալատից հայտնել են, որ, որպես մասնագիտական կառույց, մշտապես հետեւելով հանրահավաքների մասնակիցների նկատմամբ ուժային կառույցների վարքագծին՝ հավաքների մասնակիցների եւ ոստիկանների միջեւ արձանագրված բախումները «անհանգստացնող» են որակում։
Փաստաբանների պալատից հայտնել են նաեւ, որ պայմանավորված ստեղծված իրավիճակով` իր առաքելության շրջանակում առաջնային անվճար առաջին իրավաբանական օգնություն կտրամադրեն հավաքներին մասնակցող եւ բերման ենթարկված անձանց։ Վերջիններս, ըստ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի, կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ 033-600-714 հեռախոսահամարով: