Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը պետք է փորձել վերադարձնել 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հուն, որտեղ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը նշված էին միանգամայն հստակ։ Դրա մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչեւը։
Ըստ նրա` այդ պայմանավորվածություններից հետ կանգնելը հղի է բռնության նոր ալիքներով, ուստի անհրաժեշտ է ընդհանուր ըմբռնում, որ տարածաշրջանի ոչ մի խնդիր չի կարող լուծվել ուժով, այլ բացառապես համբերատար բանակցությունների ճանապարհով եւ տեղի բնակչության անվտանգության եւ իրավունքների պահպանման հաստատուն երաշխիքներով:
«Ռուսաստանն այստեղ մարդկանց, ինչպես նաեւ պայմանավորվածությունների ոգու եւ տառի կողմնակիցն է»,- եզրափակել Է Կոսաչեւը: