Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է 70 տոկոսով:
«Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու Երեւանի հետ: Մեզ համար կարեւոր է ոչ թե այն հարթակը, որտեղ քննարկվում է խաղաղության պայմանագիրը, այլ այն, թե կոնկրետ ինչ է քննարկվում: Մենք եւս մեկ անգամ ընդգծում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու մեր պատրաստակամությունը»,- շեշտել է նա: