Կարեւորը պատերազմ լինի, շարունակվի, հանկարծ չվերջանա. հաղթելու հույսը միշտ կա ու կա։
Ազատազրկման վայրերից մեկում «հանգստանում է» նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա, որն այդ հույսը վառ պահողներից էր, ասում էր՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Բայց այսօր «հանգստանում է» ոչ թե այդ հույսի համար, այլ սեփական գրպանը լցնելու կասկածանքով։
Տարօրինակ կերպով մեր իրականության մեջ «պատերազմ-հաղթանակ» թեմայով պոռոտախոսությունն ու ալաֆը (անաշխատ եկամուտներ) սերտաճած են, եւ 4-5 հոգու «համաժողովրդական շարժման» կողքով պատահաբար անցնողները պետք է զգույշ լինեն, քանզի շարունակվող պատերազմում ով ասես կարող է զոհվել, բացի բանախոսներից։