Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ին Եվլախում կայանալիք հանդիպմանը ՀՀ ներկայացուցիչներին կփոխանցվեն վերաինտեգրման վերաբերյալ Բաքվի տեսակետները: Նա հավաստիացրել է, որ Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքները կապահովվեն: «Ղարաբաղը, ներառյալ՝ Խանքենդին (Ստեփանակերտ), կդարձնենք դրախտ»:
Իլհամ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա հավելել է, որ Հայաստանի ղեկավարությունը ղարաբաղյան իրավիճակում քաղաքական կոմպետենտություն է ցուցաբերել. «Բաքուն դա գնահատում է»։