Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 19-ից բողոքի ցույցեր են անցկացվում՝ հաջակցություն Ադրբեջանի կողմից ահաբեկչական հարձակման ենթարկված Արցախի։
Հանրահավաքի ընթացքում բախում է սկսվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։ Ոստիկանները սկսել են զանգվածաբար բերման ենթարկել ցուցարարներին՝ բիրտ ուժ կիրառելով։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ շշեր են նետել։
Ոստիկանները զգուշացրել են, որ անկարգությունները չդադարեցնելու դեպքում կկիրառեն հատուկ միջոցներ: