Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Մոլդովայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկրում կորոնավիրուսի պատճառով խորհրդարանի կողմից մարտի 31-ին հայտարարված արտակարգ դրությունը: Դրա մասին հայտարարել է ՍԴ նախագահ Դոմինիկա Մանոլեն՝ ընդգծելով. «ՍԴ որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ»:
Մոլդովայի խորհրդարանը մարտի 31-ին ընդունել էր երկրում 60 օրով` ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 30-ը, արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում, որը բողոքարկել էին «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության պատգամավորները:
Մոլդովայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 249.714 է, առողջացել է 238.423 մարդ, մահացել՝ 5762-ը: